Copyright 2024 - Custom text here
  • Description slide 1

  • Description slide 2

  • Description slide 3

  • Նորավանք

  • Description slide 5

  Ավտոբուսային տուրեր Հայաստանում

Հայաստանում ավտոբուսով տուրերը ներառում են ինտենսիվ էքսկուրսիոն ծրագրեր, բացօթյա հանգիստ, ճաշ (սովորաբար էքսկուրսիոն ընդմիջումների ժամանակ), այցելություն առևտրի կենտրոններ (Վերնիսաժ), տոնավաճառներ, խանութներ, գյուղատնտեսական շուկաներ և այլն: Ճանաչողական տուրերով շրջագայությունները կազմակերպվում են շառավղային, շրջանային և գծային երթուղիներով և  որպես կանոն, ավարտվում է Երևանում, որտեղ զբոսաշրջիկներին ուղեկցում են  «Զվարթնոց» օդանավակայան կամ Վրաստանի սահման՝ Բագրատաշեն անցման կետ:                 

 

  Հատուկ, մշակութային – թեմատիկ տուր.  

  «8 օր Հայաստանով ամենահետաքրքրասերների համար»

Օր 1. Երևան - Էրեբունի

Դիմավորում Երևանի Զվարթնոց օ/կ, տեղափոխում հյուրանոց

Էքսկուրսիա «Էրեբունի ամրոցը – Երևանի օրրան»; Ակնարկային էքսկուրսիա «Երևանը – Հայաստանի 13-րդ մայրաքաղաք» նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին, որը պետք է նշվի 2018թ.:

Օր 2. Երևան – Գառնի-Գեղարդ

Էքսկուրսիա  «Հայաստանի Պատմության թանգարանով»

Էքսկուրսիաներ «Արեգի տաճարը /հուն. Հելիոս, պարս. Միտրա/ հայ թագավորների ամառանոց - Գառնի ամրոցում-միակ պահպանվածը», «Գեղարդավանքը – աստվածաշնչյան նիզակի պահոցը»:

Օր 3. Երևան - Խորվիրապ – Վաղարշապատ-Զվարթնոց

«Խորվիրապավանքը-անտիկ Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի միջնաբերդ», որտեղ 13 տարի մնացել է բանտարկված Գրիգոր Լուսավորիչը-Հայ եկեղեցու ապագա 1-ին պատրիարքը.  Էքսկուրսիա «301թ.- ինչու հայոց թագավոր Տրդատ III-ն ընտրեց քրիստոնեությունը» նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700 – ամյակին: Էքսկուրսիա «Վաղարշապատի ճարտարապետական գլուխգործոցները», Մայր աթոռ Սբ. Էջմիածին, եկեղեցի  Սբ. Հռիփսիմե, «Զվարթնոցի գաղտնիքները»: 

Օր 4. Երևան -Մատենադարան – Հովհաննավանք-Սաղմոսավանք- Օշական

Էքսկուրսիա «Մատենադարանի V-XVդդ. ձեռագրերի թանգարանով» Էքսկուրսիա «Հովհաննավանքը և Սաղմոսավանքը /V-XIIIդդ./ –միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութայի և կրթական կենտրոններ»:  Ծանոթություն «Մաշտոցը և նրա այբուբենը» խմբային հուշարձանի հետ: Օշականում Սբ. Մ. Մաշտոց եկեղեցի-դամբարանի դիտարկում:  Էքսկուրսիա «Մ. Մաշտոցը- հայոց  այբուբենի ստեղծողն ու առաջին ուսուցիչը»:

Օր 5. Երևան - Աշտարակ-Արուճ-Թալին-Մաստարա

Էքսկուրսիա VIIդ. –հայ վաղմիջնադարյան ճարտարապետության «Ոսկեդար» Արագածոտն մարզի Աշտարակի Կարմրավոր եկեղեցու, Արուճի Սբ. Գրիգոր տաճարի, Թալինի մեծ տաճարի և Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցու օրինակների վրա: 

Օր 6. Երևան -Ծիծեռնակաբերդ- Մուսալեռ – Սարդարապատ

 Էքսկուրսիա «Գոյապահպանման իրավունքը, պետություն ունենալու իրավունքը»: Էքսկուրսիա «Հայոց  Ցեղասպանության /894-1923թթ./ Պատմության թանգարանով»: Էքսկուրսիա «Մուսալեռան հերոսական ինքնապաշտպանության պատմության թանգարանով»: Էքսկուրսիա «1918թ. Սարդարապատի Հերոսական ճակատամարտի թանգարանով»:

Օր 7. Ծաղկաձոր – Գոշավանք – Հաղարծնավանք- Սևան

«Հայոց մեծ ուսուցիչները» էքսկուրսիան նվիրված է;  XIդ. մանկավարժ, փիլիսոփա, բանաստեղծ, Կեչառավանքի և նրան կից դպրոցի հիմնադիր Գրիգոր Մագիստրոսին; XIIդ. մանկավարժ, «Հայոց դատաստանագրքի» հեղինակ, առակագիր, Նոր Գետկավանքի և նրան կից դպրոցի հիմնադիր  Մխիթար Գոշին; XII - XIIIդ. մանկավարժ, Հաղարծնավանքի վանահայր և դպրոցի ղեկավար, խազագետ, «երաժշտութուն» առարկայի դասախոս Խաչատուր Տարոնացուն; XVII – XVIIIդդ. մանկավարժ, Սևանավանքի կրոնավոր, հայերենի 1-ին քերականության հեղինակ, Վենետիկի խոշորագույն Հայ  կրթական  կենտրոն - Սբ. Ղազարավանքի հիմնադիր Մխիթար Սեբաստացուն:   

Օր 8. Երևան - Հովհաննավանք – Սաղմոսավանք-Սանահին-Հաղպատ

Պատմա-ճարտարապետական էքսկուրսիա «XIIIդ.-հայ ճարտարապետության «Արծաթե դար» Արագաածոտն մարզի Հովհաննավանք,Սաղմոսավանք և Լոռու մարզի Սանահնավանք, Հաղպատավանք- համալիրային ճարտարապետության գլուխգործոցների օրինակների վրա: