Copyright 2024 - Custom text here
  • Description slide 1

  • Description slide 2

  • Description slide 3

  • Նորավանք

  • Description slide 5

 Բարև Ձեզ

Հարգելի  Բարեկամներ!

Մենք ողջունում ենք ձեզ և ուրախ ենք ներկայացնել մեր պոտենցիալ  գործընկերներին և զբոսաշրջիկներին «Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամ» տուրիստական կազմակերպությունը, որը ճակատագրի բերումով դարձավ Հայաստանում խորհրդային զբոսաշրջության լավագույն ավանդույթների ժառանգորդը և շարունակողը: Երկու տարի անց Հայաստանում հանդիսավոր կերպով կնշվի Տուրիզմի Հանրապետական վարչության ստեղծման 60-ամյակը,  ինչպես նաև Տուրիզմի և Էքսկուրսիաների Հայկական Հանրապետական խորհրդի ստեղծման 50-ամյակը, որոնք բացառիկ դեր են խաղացել Հայաստանի ազգային տնտեսության տուրիստական ճյուղի կայացման գործում: Տուրիստական կազմակերպության թիմի հիմնական հավատամքը տուրիստական ապրանքի բարձր որակն է, որը հանդիսանում է հանրապետության տուրիստական շուկայում նրա հաջող առաջխաղացման և արժանի տեղ զբաղեցնելու գրավականը, որպես հուսալի գործընկեր, տուրօպերատոր, տուրգործակալի և Հայաստանում տուրիստական շահերը խթանելու նախաձեռնող: Տուր-փաթեթները, որպես կանոն, կազմում են տուրօպերատորի Երևանյան գրասենյակում, պոտենցիալ տուրիստի անմիջական մասնակցությամբ, ինչի հիման վրա նրան տրվում է տուր-ուղեգիր: Ավելին, «ՀՏԶՀ»  ունի աշխատանքի փորձ և պատրաստ է առաջարկել իր ծառայությունները  անհատական և բացառիկ  ծրագրեր  ՀՀ այցելութունների համար. ի մասնավորի, պոտենցիալ զբոսաշրջիկներին հնարավորություն է ընձեռնում տուրերի ծրագրերի ժամանակը, տևողությունը փոխարինելու և ուղևորությունները ձևափոխելու  կոմբինացված տուրերի, ընդգրկելով  ծրագրի մեջ  /ըստ ցանկության/  էքստրեմալ, էկոբանական, ճանաչողական, բուժ-առողջարարական, գործարարական, իրադարձային և/կամ ցանկացած այլ բաղադրիչներ: Հայաստանի այցելությունն անհատական տուրփաթեթներով  թույլ է տալիս առավել  ռացիոնալ ձևով օգտագործել հանգստի համար հատկացված ժամանակը և առավելագույնս հաճույք  ստանալ ուղևորությունից:

Բարի գալուստ Հայաստան  և  մինչ նոր հանդիպում Հայաստանի տուրիստական երթուղիներում: