Բարի գալուստ «ՀՏԶՀ» տուրիստական կազմակերպության կայք
«Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի» տուրօպերատորական գործունեության հիմքն է հանդիսանում Հայաստանի տուրիստական ռեսուրսների բազմազանությունը։ Հենց այդ հարուստ վերականգնողական, մարդածին, մշակութային և տուրիստական հարուստ ռեսուրսների հիման վրա տուրօպերատոր- «Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամը» մշակել և տուրգործակալներին, և ապագա տուրիստներին է առաջարկում ներգնա և համակցված տուրերի լայն տեսականի դեպի Հայաստան, Արցախ /ԼՂՀ/, Վրաստան և Արևմտյան Հայաստան ողջ տարվա ընթացքում, ներառյալ․
- Կրոնա-պատմական և ուխտագնացության,
- բուժ- առողջարարական Էկոբանական,
- Ճանաչողական,իրադարձային,
- գործարարական, էքստրեմալ տուրեր Հայաստանով և Արցախով։